21.01.2025
ՕՀՄ ԷՆԵՐՋԻ-ն և R2E2 հիմնադրամը համատեղ նախաձեռնություններ են իրականացնում` միտված կայուն էներգետիկ զարգացմանը
ՕՀՄ ԷՆԵՐՋԻ-ն, համագործակցելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2)-ի հետ, իրականացնում է մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ նվիրված արևային էներգիայի հնարավորությունների և առավելությունների ներկայացմանը։
Նկար 1
Այս ծրագրերի նպատակն է՝
-
Ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը
-
Նպաստել տնտեսական աճին
-
Աջակցել կայուն էներգետիկ զարգացմանը
-
Նկար 2
-
Նկար 3
Նշված կետերին ավելի մանրամասն անդրադարձ կատարվեց օրերս անցկացված միջոցառման ժամանակ՝ խոսելով արևային էներգիայի հնարավորությունների և առավելությունների մասին։
Նկար 4
Նկար 5
Նկար 6
R2E2 հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելով՝ OHM ENERGY ընկերության կողմից տեղադրվել են 25.52 կՎտ հզորությամբ արևային կայաններ Լիճքի և Երանոսի մանկապարտեզներում։
Նկար 7
Այս կայանները համատեղում են նորարարական մոտեցումները, էներգախնայող տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի հանդեպ բարձր պատասխանատվությունը։
Նկար 8
Նմանօրինակ նախաձեռնությունները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն համայնքների էներգետիկ անկախության ապահովման հարցում, այլև նպաստում են նրանց կայուն զարգացմանը՝ հիմնելով էներգախնայող և էկոլոգիապես մաքուր ապագա։